Ապրիլ 26, 2024
3914 դիտում

«Ուրարտուն» ձեռք է բերել նոր բասկետբոլիստի


Լուսանկարը` Մեդիամաքս


«Ուրարտու» բասկետբոլային ակումբը Երեւանում պատրաստվում է Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրի «Խիմկիի» հետ արտագնա հանդիպմանը:

Ինչպես հաղորդում են ակումբի մամուլի քարտուղարությունից, «Ուրարտուին» միացել է Հայաստանի հավաքականի անդամ Կոնստանտին Միրզոյանցը:

Նախկինում Միրզոյանցը հանդես է եկել ռուսական «Տամբով» թիմում, որտեղ 2013-14-ին դարձել է թիմի լավագույն խաղացող:

«Խիմկիի» հետ հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 28-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին