Ապրիլ 26, 2024
exclusive
29312 դիտում

Մեկ Կադրում. Ռոման Ամոյանի Օլիմպիական բրոնզե մեդալը


Լուսանկարը` Geety Images

Լուսանկարը` Geety Images

Լուսանկարը` Geety Images

Լուսանկարը` Geety Images


Հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի ու Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանն արդեն մեկ տարի է ավարտել է սպորտային կարիերան: Սակայն նրա գոտեմարտերը շարունակում են ամենագեղեցիկներից մնալ, նվաճումներն էլ չափազանց արժեքավոր:

2018-ի «Մեկ կադրում» շարքի առաջին հրապարակումն Ամոյանի Օլիմպիական բրոնզե մեդալի մասին է:

2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը 4 բրոնզե ու 1 արծաթե մեդալ նվաճեց: Մեդալային բացումը օգոստոսի 12-ին Ամոյանը կատարեց:

Մինչեւ 55 կգ քաշային կարգում հունահռոմեական ըմբիշն անզիջում պայքար ծավալեց ու հասավ 3-րդ տեղի համար գոտեմարտին: Մրցակիցը կուբացի Յագնիեր Էրնանդեսն էր, որին հայ ըմբիշը հաղթեց 8:0 հաշվով ու աննկարագրելի ապրումներ պարգեւեց հայ մարզասերներին:

«Հրաշալի մարզական կարիերա եմ ունեցել ու անհավանական նվաճումների հասել, բոլոր մեդալներս էլ յուրահատուկ են, սակայն առանձնակի կարեւորություն ունի Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզը: Շատ ջանք ու ուժեր եմ ներդրել Օլիմպիական պատվոհարթակին կանգնելու համար: Ուրախ եմ, որ կարողացել եմ բազմաթիվ մեդալներ նվաճել մեր երկրի համար ու այն ճանաչելի դարձնել»,- տարիներ անց իր նվաճման մասին ասել է Ամոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին