exclusive
52220 դիտում

Մեկ կադրում. Ինչպես սեւամորթ Օուենսը հաղթեց Հիտլերին


Լուսանկարը` Rare Historical Photos


1936 թվականին Օլիմպիական խաղերն ընդունում էր Գերմանիան: Բեռլինում նացիստներն ամենուր էին ու Ադոլֆ Հիտլերը նպատակ ուներ իր գաղափարախոսությունը խաղերի միջոցով էլ ավելի տարածել:

Mediamax Sport«Մեկ կադրում» շարքում այս անգամ ներկայացնում ենք մի մարզիկի, ով միայնակ հաղթեց Հիտլերին ու նրա գաղափարակիցներին՝ դառնալով Օլիմպիական չեմպիոն:


Աշխարհի երկրներից շատերը դեմ էին Բեռլինի ընտրությանը, սակայն ոչինչ չփոխվեց ու թատրոն հիշեցնող Օլիմպիական խաղերում բոլորը մեծարում էին Ադոլֆ Հիտլերին: Միայն 2-րդ Համաշխարհային պատերամից հետո ՄՕԿ-ը ընդունեց իր սխալն ու ներողություն խնդրեց բոլոր մարզիկներից:

1936-ին ԱՄՆ-ի հավաքականում ընդգրկված էին սեւամորթ ու հրեա մարզիկներ, ինչը նացիստական Գերմանիայի սրտով չէր: Սակայն ԱՄՆ-ի ներկայացուցիչներն անդրդվելի են եղել ու Բեռլին են բերել այդ մարզիկներին:

Նրանցից էր աֆրոամերիկացի ատլետ Ջեյմս (Ջեսսի) Օուենսը: Սեւամորթ մարզիկն այդ խաղերում անհաղթահարելի էր: Նա նվաճեց չորս ոսկե մեդալ՝ 100 եւ 200 մ, 4x100 մ փոխանցումավազք եւ հեռացատկ:

Այդ նվաճումներով նա կոտրեց նացիստներին, ովքեր ցանկանում էին ապացուցել արիական ռասսայի առավելությունը եւ թույլ չտալ մաշկի այլ գույն ունեցողի դառնալ մեդալակիր:

Ականատեսները պատմել են, որ Հիտլերը շատ ակտիվ հետեւելիս է եղել ելույթներին եւ հիացել գերմանացիներով: Առաջին անգամ ժպիտը նրա դեմքից անհետացել է, երբ Օուենսը հաղթանակ է տարել: Պարգեւատրման ժամանակ նա չի սեղմել մարզիկի ձեռքը եւ մոտեցել է միայն Գերմանիայի ներկայացուցչին:

ՄՕԿ-ը բողոքարկել է ու առաջարկել կամ սեղմել բոլորի ձեռքերը, կամ ոչ մեկինը: Հիտլերը նախընտրել է վերջին տարբերակը:

Նշվում է, որ նացիստների առաջնորդին այդպես ոչ ոք չէր նվաստացրել, ինչպես Ջեսսին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
mediamax.am
bravo.am