Ապրիլ 27, 2024
exclusive
59498 դիտում

Մեկ կադրում. Օլիմպիական մեդալակիրների ուրախ երեկոն


Լուսանկարը` Է. Գրիգորյանի անձնական արխիվից


1992 թվականին Բարսելոնայի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացել էր 5 մարզիկով: Նրանցից 4-ը վերադարձավ մեդալներով:

Mediamax Sport«Մեկ կադրում» շարքն այսօր անդրադարձել է չեմպիոններ Իսրայել Միլիտոսյանի, Մնացական Իսկանդարյանի, Հրաչյա Պետիկյանի եւ արծաթե մեդալակիր Ալֆրեդ Տեր-Մկրտչյանի ուրախ լուսանկարին:

Պատմում է ՀԱՕԿ-ի աշխատակից Էդվին Գրիգորյանը:

Չեմ կարող ասել, թե ով է լուսանկարել: Մի անգամ այն Մնացականն ինձ տվեց, ես էլ մեծացրի ու պահում եմ:

Հիշում եմ, այդ օրը Գյումրիում երեկո էր կազմակերպվել տղաների պատվին: Շատ մարդ էր հավաքվել, բոլորն ուրախ էին, որ այդ դժվար ժամանակներում մեր երկիրը կարողացել է մեդալներ բերել: Ամեն ինչ լավ անցավ, նկարն էլ շատ անմիջական եւ ուրախ է ստացվել:

Հայաստանի առաջին մեդալը նվաճած Իսրայել Միլիտոսյան

Օլիմպիական խաղերից հետո Երեւանում մեզ ընդամենը երկու հոգի դիմավորեց: Այլ բան էր կատարվում Գյումրիում՝ իսկական տոնախմբություն էր: Երկրաշարժից հետո չէի սպասում նման տոնական տրամադրություն ու խանդավառություն տեսնել: Հպարտ էի, որ իմ քաղաքը նորից ապրում էր, աննկարագրելի զգացողություններ ունեի: Հասկացա, որ մեծ գործ եմ արել ու մարդկանց ժպիտ նվիրել: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին