Ապրիլ 26, 2024
1312 դիտում

Յուրա Մովսիսյան. Ուրախ ենք, որ «Սպարտակը» շուտով շատ գեղեցիկ ստադիոն է ունենալու


Լուսանկարը` Facebook


Մոսկվայի «Սպարտակի» խաղացողները ներկա են եղել ակումբի նոր ստադիոնի շինարարությանը:

98 օր անց «Օտկրիտիե Արենայում» կայանալու է առաջին հանդիպումը:

Իրենց թիմակիցների հետ ստադիոնում են եղել նաեւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանն ու Արաս Օզբիլիսը:

Մովսիսյանի կարծիքով, «Օտկրիտիե Արենան» ամբողջովին համապատասխանում է միջազգային չափանիշներին:

«Սա մեծ անակնկալ էր մեզ համար, ֆանտաստիկ ստադիոն է: Ուրախ ենք, որ շուտով այսպիսի տուն ենք ունենալու»,- ասել է Մովսիսյանը:

Արաս Օզբիլիսն էլ նշել է, որ շատ լավ ու գեղեցիկ ստադիոն է. «Այն շատ մեծ է, ու հույս ունեմ, որ ավելի շատ երկրպագուներ կգան մեզ աջակցելու»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին