Մայիս 07, 2024
4284 դիտում

Բեռնար Շալանդ. Վարդան Մինասյանը հսկայական աշխատանք է կատարել Հայաստանի հավաքականի ղեկին


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը

Լուսանկարը` Photolure


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Վարդան Մինասյանը հսկայական աշխատանք է կատարել ու շատ մոտ է եղել ԵՎՐՈ-2012 եզրափակիչ դուրս գալուն:

Շվեյցարացի մասնագետն ընդգծել է, որ շատ է ցանկանում Հայաստանի ընտրանուն դուրս բերել ԵՎՐՈ-2016-ի եզրափակիչ:

«Սա իմ առաջնային նպատակն է, առաջին մարտահրավերը: Ես այստեղ տուրիստի կարգավիճակում չեմ, ես եկել եմ  հաղթելու: Շատ եմ կարդացել Հայաստանի մասին, ցանկանում եմ կնոջս հետ բացահայտել այս երկիրը: Մենք ժամանելու ենք մայիսին: Մեզ այստեղ հետաքրքիր կյանք է սպասվում»,- նշել է մարզիչը:

Նա գտնում է, որ ԵՎՐՈ-2016-ում Հայաստանին բավականին դժվար խումբ է բաժին ընկել ու ամենալուրջ մրցակիցը Պորտուգալիան է: Շալանդն անգամ կատակով նշել է, որ շատ կցանկանար, որ Հայաստանի դեմ խաղում Քրիստիանու Ռոնալդուն վնասվածք ունենա. «Ես ինձ վրա կվերցնեմ առաջնորդի դերն ու բոլորին կմոտիվացնեմ: Չնայած համոզված եմ, որ հայ ֆուտբոլիստներն իրենք էլ են շատ ցանկանում դուրս գալ Եվրոպայի առաջնության  եզրափակիչ»:

Նա չի կարծում, որ հայերենի չիմացությունը կխանգարի ֆուտբոլիստների հետ շփվել, քանի որ խաղադաշտում սիրում է ամեն ինչ ցույց տալ, իսկ եթե ցանկանա առանձին խաղացողների հետ խոսել, իրեն կօգնի թարգմանիչը:

Շալանդը նաեւ ցանկանում է, որ ֆուտբոլի Ակադեմիայում ընկերական հանդիպում անցկացնեն Հայաստանի երիտասարդական հավաքականն ու հայկական ակումբներում հանդես եկող խաղացողները:

Այս հանգստյան օրերին մարզիչը հետեւել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության երեք հանդիպման: Նրա կարծիքով, Հայաստանի առաջնությունը զիջում է արագությամբ, ու դա միակ թերությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին