Մայիս 03, 2024
859 դիտում

Զինեդին Զիդանը մյուս մրցաշրջանում կարող է գլխավորել «Բավարիան»


Լուսանկարը` si.com


Զինեդին Զիդանը մոտ է հաջորդ մրցաշրջանում Մյունխենի «Բավարիան» գլխավորելուն, այդ մասին հայտնում է իսպանական Mundo Deportivo-ն:

Աղբյուրը հայտնել է, որ մյունխենյան ակումբի ղեկավարությունը դիտարկում է Թոմաս Տուխելի փոխարեն Զիդանին գլխավոր մարզիչ նշանակելու տարբերակը: Մյուս թեկնածուն՝ Յուլիան Նագելսմանը, մինչեւ 2026 թվականը պայմանագիր է կնքել Գերմանիայի հավաքականի հետ:

Զիդանը Մադրիդի «Ռեալ»-ից հեռացել է 2021 թվականին ու դրանից հետո որեւէ ակումբ չի մարզել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին