Ապրիլ 29, 2024
811 դիտում

Goal-ը ներկայացրել է ԵՎՐՈ-2024-ի ֆավորիտներին


Լուսանկարը` minutemediacdn.com


Հեղինակավոր Goal.com-ը վերլուծել է ազգային հավաքականների խաղերը եւ ներկայացրել ֆավորիտներին, որոնք կարող են դառնալ ԵՎՐՈ-2024-ի հաղթող։

Ըստ կայքի՝ Եվրոպայի չեմպիոն դառնալու ամենամեծ հնարավորությունն ունի 2018-ի Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի ընտրանին։

ԵՎՐՈ-2016-ի հաղթող Պորտուգալիան այս ցուցակում երկրորդն է, իսկ եռյակը եզրափակում է Բելգիան։

Այնուհետեւ միմյանց հաջորդում են Անգլիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Հունգարիան, Ավստրիան եւ Նիդերլանդները։

ԵՎՐՈ-2024-ը կայանալու է հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։ Հանդես են գալու 24 հավաքական։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին