Ապրիլ 29, 2024
369 դիտում

Լեո Մեսսի. Պատրաստ չէի «Բարսելոնա»-ից հեռանալ ու ՊՍԺ-ում ինձ համար դժվար էր


Լուսանկարը` FC Inter Mimami


Արգենտինայի հավաքականի ու «Ինտեր Մայամի»-ի հարձակվող Լեո Մեսսին հարցազրույց է տվել է Big Time փոդքասթին ու հետաքրքիր բացահայտումներ արել:

«ՊՍԺ տեղափոխությունը բավական բարդ էր, քանի որ «Բարսելոնա»-ում ամեն ինչ լավ էր ստացվում ու պլանավորում էի այնտեղ մնալ: Պատրաստ չէի հեռանալ, բայց ամեն ինչ շատ արագ կատարվեց ու ստիպված էի կյանքս ամեն օր նորովի դասավորել: Ծանոթացա նոր առաջնության, ակումբի ու նոր հանդերձարանի հետ: Այդ փոփոխությանը չէի սպասում, դրա համար էլ այն դժվար էր ինձ համար:

Հիմա նոր փուլ եմ սկսել Եվրոպայի սահմաններից դուրս, շատերն անգամ մտածում են, որ մոտ եմ կարիերաս ավարտելուն: Կզգամ այդ պահը, դա կլինի երբ էլ չեմ կարողանա խաղալ նույն մակարդակով, հաճույք ստանալ եւ օգնել թիմակիցներիս: Շատ ինքնաքննադատաբար եմ վերաբերվում ինձ, գիտեմ, թե երբ եմ վատ խաղում: Երբ պահը գա, կթողնեմ ֆուտբոլը՝ առանց տարիքի մասին մտածելու: Իսկ եթե ինձ լավ զգամ, կշարունակեմ մրցակցել, որովհետեւ այդ ամենը սիրում եմ:

Չեմ մտածել, թե ինչով կզբաղվեմ կարիերայից հետո, դեռ փորձում եմ վայելել ամեն օրը: Բախտս բերել է, որ իրականացրել բոլոր երազանքներս ու ավելին չէի էլ կարող ցանկանալ: Աստված ինձ շատ բան է տվել, ինչի համար շնորհակալ եմ:

Աշխարհի չեմպիոն դառնալը մեզ ու մեր ընտանիքների համար հեքիաթի պես էր: Այդ ամենը մինչեւ կյանքի վերջ չենք մոռանա: Եթե չհաղթեինք, հավանաբար, կհեռանայի հավաքականից: Բայց բարեբախտաբար Արգենտինային եւս մեկ տիտղոս նվիրեցինք»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին