Ապրիլ 29, 2024
677 դիտում

Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստները կպարգեւատրվեն Պատվո շքանշանով


Լուսանկարը` getty images


Վրաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները ԵՎՐՈ-2024-ի ուղեգիր նվաճելու համար կարժանանան Պատվո շքանշանի:

Այդ մասին ԵՎՐՈ-2024-ի փլեյ-օֆֆի եզրափակչում Հունաստանին հաղթելուց հետո հայտնել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

«Այս տղաները հերոսներ են, իսկ հերոսներին պետք է գնահատել: Ամենաարժանի մարդիկ են, դրա համար էլ որոշել ենք, որ նրանցից յուրաքանչյուրը կպարգեւատրվի»,- հայտնել է վարչապետը:

Վրաստանի ֆուտբոլի հավաքականն առաջին անգամ է հանդես գալու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին