Ապրիլ 29, 2024
404 դիտում

Վրաստանը, Լեհաստանն ու Ուկրաինան նվաճել են ԵՎՐՈ-2024-ի վերջին ուղեգրերը


Լուսանկարը` uefa

Լուսանկարը` uefa

Լուսանկարը` uefa

Լուսանկարը` uefa

Լուսանկարը` uefa

Լուսանկարը` uefa

Լուսանկարը` uefa

Լուսանկարը` uefa


Երեկ որոշվել են ֆուտբոլի Եվրոպայի առաջնության վերջին 3 մասնակցները:

Վրաստանի ընտրանին պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա ԵՎՐՈ-ում:

Թբիլիսում կայացած խաղում վրացիները հանդիպել են Հունաստանի հետ, հիմնական եւ լրացուցիչ ժամանակներն ավարտվել են գոլազուրկ ոչ-ոքիով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում 4:2 հաշվով հաղթել է Վրաստանը: Ընդ որում, տանտերերը 1-ին խաղակեսի վերջնամասից 10 հոգով են հանդես եկել:

Լուսանկարը` uefa


Նույն սցենարով է ընթացել նաեւ Ուելս-Լեհաստան հանդիպումը, երկրպագուներն այդպես էլ գոլերի ականատես չեն եղել, իսկ 11 մետրանոցներով 5:4 հաշվով ուժեղ են եղել լեհերը: Լեհաստանը Ուելսին չի զիջում արդեն 10 հանդիպում շարունակ:

Լուսանկարը` uefa


Ուկրաինայի ընտրանին 4-րդ անգամ անընդմեջ հանդես կգա Եվրոպայի առաջնությունում: Ուկրաինացիները 2:1 հաշվով առավելության են հասել
Իսլանդիայի նկատմամբ: Հաղթող թիմի կազմում գոլերը խփել են Վիկտոր Ցիգանովն ու Միխայիլ Մուդրիկը:

Այսպիսով Եվրոպայի առաջնության խմբերն ունեն հետեւյալ տեսքը՝

A. Գերմանիա, Հունգարիա, Շոտլանդիա, Շվեյցարիա
 
B. Իսպանիա, Ալբանիա, Խորվաթիա, Իտալիա
 
C. Անգլիա, Դանիա, Սլովենիա, Սերբիա
 
D. Ֆրանսիա, Ավստրիա, Նիդերլանդներ, Լեհաստան
 
E. Բելգիա, Ռումինիա, Սլովակիա, Ուկրաինա

F. Պորտուգալիա, Թուրքիա, Չեխիա, Վրաստան:
 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին