Ապրիլ 29, 2024
590 դիտում

Ալեքսանդր Պետրակով․ Ֆուտբոլում կարեւորն արդյունքն է


Լուսանկարը` Football Federation of Armenia


Չեխիայից կրած պարտությունից (1։2) հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը մեկնաբանել է հանդիպումը։

«Խաղացինք ու պարտվեցինք, այլ բան չունեմ ասելու։ Միակ դրականն այն է, որ տղաները մեզ լսում են, մարզվում եւ կատարում առաջադրանքները։ Բայց ֆուտբոլում կարեւորն արդյունքն է, եթե այն չկա, ուրեմն բացասական է։

Դավիդյանի խաղից գոհ եմ, իսկ Սեւիկյանին շնորհավորել եմ առաջին գոլի կապակցությամբ։ Ընդհանուր առմամբ գոհ եմ ֆուտբոլիստների խաղից»։

Մի քանի օր առաջ էլ Պետրակովի թիմը Երեւանում կրկին ընկերական խաղում պարտվել էր Կոսովոյից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին