Ապրիլ 29, 2024
495 դիտում

Պարտություն Պրահայում. Հայաստանը 1:2 հաշվով զիջեց Չեխիային


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Česká fotbalová reprezentace

Լուսանկարը` Česká fotbalová reprezentace

Լուսանկարը` Getty Images


Պրահայի «Լենտա» մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Չեխիայի հետ ընկերական խաղում այս տարվա երկրորդ պարտությունը կրեց։

Տանտերերն իրենց առաջին գրոհը կազմակերպեցին արդեն 2-րդ րոպեին, ապա հարվածները Օգնյեն Չանչարեւիչի դարպասին հաջորդեցին իրար։ Հայերը մրցակցի դարպասին մոտեցան 9-րդ րոպեին, սակայն Էդգար Սեւիկյանի փոխանցումը չհասավ նպատակին։ Ապա վտանգավոր դիրքում հայտնված Դավիթ Դավիդյանն ընկավ Չեխիայի տուգանայինի մատույցներում ու չկարողացավ գրոհին շարունակություն հաղորդել։

 

Խաղն աստիճանաբար հանդարտվեց, չեխերի մեկնարկային ակտիվությունը մարեց, ու իրենց պահն օգտագործեցին հայերը։ 14-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանը ձախ եզրով մեծ արագությամբ ներխուժեց Չեխիայի տուգանային հրապարակ ու նրա փոխացումցի հետո Էդգար Սեւիկյանը գլխով գնդակն ուղարկեց Մատեյ Կովայի դարպասը։ Նա հավաքականում անցկացրած 6 հանդիպումներում առաջին գոլը գրանցեց։ 

Լուսանկարը` Getty Images

Մի քանի րոպե անց Սեւիկյանը նորից կարող էր աչքի ընկնել, սակայն այս անգամ հավաքականում նորամուտը նշող 23-ամյա դարպասապահն արագ կողմնորոշվեց ու փրկեց իր թիմին։ Ամռանը ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչ փուլին մասնակցելուց առաջ չեխերը Հայաստանի հետ վերջին ստուգողական հանդիպումն էին անցկացնում ու բազմաթիվ նոր ֆուտբոլիստներ էին փորձարկում։

 

Տանտերերին հաջողվեց ընդմիջման գնալ հավասար հաշվով, ավելացված րոպեներին գլխով հարվախծով գոլի հեղինակ դարձավ Լադիսլավ Կրեյչին։

Լուսանկարը` Česká fotbalová reprezentace

Երկրորդ կեսում խաղն ավելի հանգիստ էր ու առանց գոլերի, թիմերը գրոհում էին, մարզիչները փոփոխություններ անում, բայց խաղատախտակին հաշիվը փոխվեց միայն 78-րդ րոպեին, երբ Թոմաշ Խորին օգտվեց պաշտպանների սխալից ու հաշիվը դարձրեց 2:1:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին