Ապրիլ 29, 2024
1982 դիտում

Վրաստանը սպասում է տարվա խաղին. Հույներին հաղթելու դեպքում 1-ին անգամ կխաղան ԵՎՐՈ-ում


Լուսանկարը` Getty Images


Այսօր երեկոյան Թբիլիսիի «Բորիս Պայչաձե» ստադիոնում ԵՎՐՈ-2024-ի փլեյ-օֆֆի եզրափակչում կայանալիք Վրաստան-Հունաստան հանդիպումը շատ կարեւոր է վրացիների համար:

Վրաստանը ԵՎՐՈ-ների եզրափակիչ փուլերում երբեք հանդես չի եկել ու հաղթանակի դեպքում առաջին անգամ կխաղա: Հունաստանի ընտրանուն դա հաջողվել է 4 անգամ՝ 1980, 2004, 2008 եւ 2012 թվականներին: 2004-ին թիմը չեմպիոն է հռչակվել, մեկ անգամ էլ հասել մինչեւ քառորդ եզրափակիչ:

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում հույները 42-րդ տեղում են, իսկ Վրաստանը՝ 77-րդ: Թիմերը միմյանց դեմ վերջին անգամ խաղացել են 2022 թվականի Աշխարհի առաջնության խմբային փուլում:

2021-ի մարտի 31-ին թիմերը Հունաստանում կայացած մրցավեճում 1:1 հաշիվն են գրանցել, իսկ պատասխան խաղում՝ վրացիները սեփական հարկի տակ զիջել են 0:2 հաշվով:

Հանդիպման նկատմամբ հետաքրքրությունն անչափ մեծ է, 55 հազար տոմսերը վաճառվել են 5 ժամվա ընթացքում: Հաղթողը նվաճելու է ԵԱ-ի ուղեգիր եւ ընդգրկվելու է F խմբում, որտեղ նրան արդեն սպասում են Պորտուգալիան, Չեխիան եւ Թուրքիան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին