Ապրիլ 29, 2024
399 դիտում

Իվան Հաշեկ. Հայաստանն անկանխատեսելի մրցակից է, բայց հաստատ թույլ չէ


Լուսանկարը` Česká fotbalová reprezentace


Չեխիայի ընտրանու գլխավոր մարզիչ Իվան Հաշեկը ազգային հավաքականի ղեկին վերջին անգամ եղել էր 2010 թվականին: Այն ժամանակ չեխերը հոկտեմբերի 10-ին 2:0 հաշվով հաղթել էին Լեհաստանին: Այսօր նույն վայրում նրա սաները ժամը 23:00-ին մրցելու են Հայաստանի հետ:

Թիմ վերադառնալուց հետո դա մարզիչի 2-րդ հանդիպումն է լինելու, առաջինում նրա թիմը հաղթել է Նորվեգիային:

«Բոլոր խաղացողները լավ մարզավիճակում են ու վնասվածքներ չունեն: Պատրաստի պլան ունեինք այն դեպքերի համար, եթե որեւէ մեկը շարքից դուրս գար: Սակայն բոլորն էլ կմասնակցեն խաղին: Ուրախ եմ, որ 3 տարի անց նորից վերադարձել ենք այս ստադիոն, այստեղ տիրող մթնոլորտը հատկապես կարող է ոգեշնչող լինել եւ օգնել նորեկներին»,- նշել է մարզիչը:

Համշեկն ընդգծել է, որ Հայաստանի դեմ խաղը ԵՎՐՈ-2024-ի մեկնարից առաջ իրենց համար վերջինն է, այդ պատճառով էլ ցանկանում է գործի մեջ տեսնել բոլոր հայտավորված խաղացողներին:

«Հայաստանն անկանխատեսելի մրցակից է, բայց հաստատ թույլ չէ: Երբ 4:2 հաշվով հաղթում ես Ուելսին, հստակորեն որակներ ունես: Հետաքրքիր առաջնություններում հանդես եկող խաղացողներ ունեն, կան նաեւ հասուն անհատականություններ: Եթե գնդակ ստանան, արագ գրոհներ կկազմակերպեն: Եթե նայենք հայերի խաղերին՝ շատ գոլեր չեն խփում, ու նրանց պաշտպանությունն անցնելը հեշտ չի լինի: Հստակ գիտենք մրցակցի որակների մասին: Խաղադաշտում շատ երիտասարդ ֆուտբոլիստներ կլինեն, դրա համար երկրպագուների աջակցության կարիքը կունենանք, որպեսզի կարողանանք հաղթել Հայաստանին»,- ավելացրել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին