Ապրիլ 29, 2024
408 դիտում

Ալեքսանդր Պետրակով․ Չեխիայի պես թիմերի դեմ խաղերը կարեւոր են


Լուսանկարը` Football Federation of Armenia


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր Պրահայում ընկերական հանդիպում է անցկացնելու Չեխիայի ընտրանու հետ։

Խաղից առաջ Ալեքսանդր Պետրակովն ասել է, որ Կոսովոյի դեմ խաղից հետո ֆուտբոլիստները վերականգնվել են։ Մարզվել են երկու խմբերով, տղաները բոլորն էլ առողջ են ու պատրաստ խաղին։

«Չեխիային լավ ճանաչում եմ, նրա դեմ մի քանի անգամ հանդես եմ եկել։ Չեխիան ֆիզիկապես ուժեղ թիմ է, ուժային խաղ է ցույց տալիս եւ չի փոխում ոճը։ Նման թիմի դեմ հանդիպումները չափազանց կարեւոր են, հատկապես երիտասարդ ֆուտբոլիստների համար։ Լավ խաղ եմ ակնկալում, իհարկե, ուզում եմ դրական արդյունքի հասնել»,-նշել է գլխավոր մարզիչը։

Չեխիա-Հայաստան դիմակայությունը մեկնարկելու է 23։00-ին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին