Ապրիլ 29, 2024
565 դիտում

Հայաստանի հավաքականը Չեխիա է մեկնել 23 ֆուտբոլիստով


Լուսանկարը` ՀՖՖ


Այսօր առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Պրահա, որտեղ մարտի 26-ին ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի ընտրանու հետ:

Թիմի հետ Չեխիա չեն մեկնել Էդգար Փիլոյանը, ով միացել է Հայաստանի Մ-21 հավաքականին, եւ Էդգար Գրիգորյանը՝ վիզայի հետ կապված խնդրի պատճառով:

Փոխարենը, Հայաստանի Մ-21 հավաքականից ազգային թիմին է միացել կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը, հայտնում է ՀՖՖ-ն:

Հայաստանի հավաքականը Չեխիա է մեկնել 23 ֆուտբոլիստով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին