Ապրիլ 29, 2024
412 դիտում

Հայաստանի դեմ խաղում Չեխիան նոր ֆուտբոլիստների կփորձարկի


Լուսանկարը` Česká fotbalová reprezentace


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վաղն երեկոյան ժամը 23:00-ին ընկերական խաղում հյուրընկալվելու է Չեխիային:

Մարտի 22-ին Հայաստանի ընտրանին սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջել է Կոսովոյին, իսկ Չեխիան՝ 2:1 հաշվով հաղթել Նորվեգիային:

Պրահայում կայանալիք դիմակայությունում չեխերը պատրաստվում են փորձարկել այն ֆուտբոլիստներին, որոնք հանդես չեն եկել Նորվեգիայի դեմ խաղում: Թիմում իր նորամուտին անհամբեր է սպասում 24-ամյա Ռոբին Հրանաչը եւ ցանկանում առաջին անգամ լինել մեկնարկային կազմում:

Չեխիայի ընտրանին նոր գլխավոր մարզիչ Իվան Հաշեկի գլխավորությամբ 2-րդ հանդիպումն է անցկացնելու:

Չեխիան մասնակցելու է ամռանը Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, F խմբում նրա մրցակիցներն են Թուրքիան, Պորտուգալիան, եւս մեկ հավաքականի անուն հայտնի կդառնա վաղը: Այդ տեղը զբաղեցնել հավակնում է Վրաստան-Հունաստան զույգի հաղթողը:

Չեխիան ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 40-րդն է, իսկ Հայաստանի ընտրանին՝ 94-րդը: Հայերը դեռ երկար ժամանակ պաշտոնական հանդիպում չեն ունենալու՝ սեպտեմբերի 7-ին Լատվիայի դեմ խաղով կմեկնարկեն Ազգերի Լիգայում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին