Ապրիլ 29, 2024
1562 դիտում

Ալեքսանդր Պետրակով․ Կոսովոյի դեմ խաղում վերջին հարվածը չէր ստացվում


Լուսանկարը` Photolure


Կոսովոյի ընտրանուն ընկերական խաղում պարտություն կրելուց հետո Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ամփոփել է իր թիմի ելույթը։

«Եվրոպական բավական լավ մակարդակի թիմի դեմ էինք խաղում, որին զիջեցինք ֆիզիկապես, անհատապես ուժեղ ֆուտբոլիստներ են այնտեղ հանդես գալիս։ Պարզապես որոշ դրվագներում զիջում էինք, վերջին հարվածը չէր ստացվում, ինչը գալիս էր վարպետության պակասից։ Հանդերձարանում ես տղաներին շնորհակալություն հայտնեցի ու ասացի, որ ոչ մեկին չեմ մեղադրում»,-ասել է մարզիչը։

 

Չորս օրից Հայաստանի ընտրանին ընկերական հանդիպում է ունենալու Չեխիայի դեմ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին