Ապրիլ 26, 2024
2103 դիտում

Բարսեղյան. Քանի հաջորդ փուլ անցնելու շանս ունենք, մինչեւ վերջ կպայքարենք


Լուսանկարը` FL Alashkert


Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլում «Ալաշկերտի» տնային խաղն անհաջող դասավորվեց: Թիմը երկու գնդակ ընդունեց ռումինական «Կլուժից»:

Խաղից հետո գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանին վատ առողջական վիճակի պատճառով փոխարինել է ավագ մարզիչ Կարեն Բարսեղյանը:

 

Նա նախ շնորհակալություն է հայտնել երկրպագուներին իրենց ներկայության ու անընդհատ երկրպագելու համար:

 

«Ցավոք, նրանց ուրախացնել չկարողացանք: Այս պարտությունից լուրջ հետեւություններ կանենք: Ընդհանուր առմամբ հետաքրքիր խաղ ստացվեց, նման մրցակցի դեմ իրավունք չունեինք պաշտպանությունը ձախողել, «Կլուժն» ուժեղ է ու միանգամից օգտվեց դրանցից: Պետք է ընդունենք այս պարտությունն ու առաջ շարժվենք»,- ընդգծել է մարզիչը:

 

Նա խոսել է հարձակման խնդիրների մասին: Բարսեղյանի խոսքով, այսօր հարվածներ շատ են եղել, սակայն դրանք արդյունավետ չեն ստացվել.

 

«Էդգար Մանուչարյանի փոխարինման շնորհիվ բավական ակտիվություն նկատվեց, կարող էինք կրճատել հաշիվը, իսկ խնդիրների հետ կապված կփորձենք լուծում գտնել»:

 

Բարսեղյանն ընդգծել է, որ քանի դեռ հաջորդ փուլ անցնելու աննշան հանարվորություն ունեն, մինչեւ վերջ պայքարելու են, թեեւ չափազանց բարդ խնդրի առաջ են կանգնած. «Վերահսկում էինք խաղը, եթե հարձակման գծում կրեատիվ ու ագրեսիվ գործեինք, արդյունքի կհասնեինք»:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին