Ապրիլ 26, 2024
8687 դիտում

Հենրիխ Մխիթարյան. Հայ ժողովուրդը երեկ փափուկ ուժ կիրառեց


Լուսանկարը` arsenal.com


Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Թվիթերի իր էջում կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:

«Երեկ հայ ժողովուրդը ցուցադրեց փափուկ ուժի կիրառման բացառիկ ունակություն, իսկ այսօր այն հանդես է գալիս յուրահատուկ միասնականությամբ` ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի: Ժամանակն է, որ միջազգային հանրությունը ճանաչի մարդկության դեմ այս հանցագործությունը եւ զորացնի ժամանակակից հասարակության պարտավորությունը` կանխելու նման վայրագությունների կրկնությունը: Մեր շնորհակալությունն ենք հայտնում տասնյակ երկրներին, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին