Ապրիլ 26, 2024
exclusive
4581 դիտում

Գագիկ Ծառուկյանն, իսկապես, 2 ֆուտբոլային ակումբ կհիմնի


Լուսանկարը` https://pbs.twimg.com/


Mediamax Sport-ը պարզել է, թե որքանով են իրականությանը համապատասխանում հայկական ԶԼՄ-ի այն լուրերը, որ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է 2 նոր ֆուտբոլային ակումբ հիմնել:

Ըստ տեղեկությունների՝ ակումբները կոչվելու են Երեւանի «Լոկոմոտիվ» ու Աբովյանի «Կոտայք»:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում մեր հավաստի աղբյուրները հաստատել են 2 ակումբների ստեղծման լուրերը:

Ակումբները ձեւավորման փուլում են, սակայն չեն ունենալու մամուլում շրջանառվող անունները: Հիմա դրանց ղեկավարները բանակցում են միջազգային հեղինակավոր ակումբների ու գործակալությունների հետ: Նախատեսվում է եւս 2 հանդիպում անցկացնել, որոնցից հետո միայն ակումբների հետ կապված հստակություն կլինի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին