Ապրիլ 26, 2024
2457 դիտում

«Էստերսունդի» նախագահը համոզված է, որ հաղթելու են «Արսենալին»


Լուսանկարը` edition.cnn.com


Շվեդական «Էստերսունդի» նախագահ Դանիել Կինդբերգը խոսել է «Արսենալի» հետ Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչում սպասվող դիմակայության ակնկալիքներից:

«Հաղթելու ենք «Արսենալին», լիովին համոզված եմ դրանում: Տեսնում եմ, թե նրանք ինչ մարզավիճակում են, իսկ մենք՝ ինչ: Մեր առաջադրանքը հենց առաջին տնային խաղում էլ կկատարենք, իսկ հետո բարձր տրամադրությամբ կմեկնենք «Էմիրեյթս»: Այնտեղ հիանալի խոտածածկ է, հենց դա էլ մեզ պետք է»,- վստահորեն շեշտել է նա:

Ակումբի նախագահի խոսքով, նույն բանն էլ «Գալաթասարայի» մասին է ասել, սակայն մարդիկ իրեն խելագար են համարել:

«Էստերսունդը հաղթահարելու է այս փուլի արգելքն ու անցնելու է 1/8 եզրափակիչ: Կարծում են հիմար եմ, երբ խոսում եմ Լիոնում կայանալիք եզրափակչի մասին»,- ասել է Կինդբերգը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին