Ապրիլ 26, 2024
4214 դիտում

Հայտնի են Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի 8 ուղեգրերի տերերը


Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com


Չեմպիոնների Լիգայի 4՝ A, B, C եւ D խմբերում, երեկ հայտնի են դարձել փլեյ-օֆֆի 8 ուղեգրերի տերերի անունները:

Մնացած դիմակայությունները կկայանան այսօր, իսկ մինչ այդ Mediamax Sport-ն առանձնացրել է տուրի գլխավոր հանդիպումներն ու դրանց հաղթողներին:

ՄՅՈւ-ի ու «Բազելի» հաջողությունը

A խմբում առաջատարի դիրքերը կարողացել է պահպանել ու առաջին տեղով փլեյ-օֆֆ անցնել «Մանչեսթեր Յունայթեդը»:

«Օլդ Թրաֆորդում» կայացած խաղում Ժոզե Մոուրինյոյի սաները 2:1 հաշվով առավելության են հասել ԲԿՄԱ-ի նկատմամբ ու 15 միավոր վաստակել: Անգլիական թիմի կազմում աչքի են ընկել Ռոմելու Լուկակուն ու Մարկուշ Ռեշֆորդը, ԲԿՄԱ-ի միակ գոլի հեղինակն էլ Վիտինյոն է:

Հաղթանակի շնորհիվ ՄՅՈւ-ն ոչ միայն անցել է հաջորդ փուլ, այլ նաեւ ակումբային ռեկորդ սահմանել: Թիմը սեփական հարկի տակ չի պարտվում արդեն 40 հանդիպում:

2-րդ տեղը խմբում զբաղեցրել է «Բազելը» 12 միավորով: Այն վերջին խաղում  2:0 հաշվով ուժեղ է եղել «Բենֆիկայից»:

Հավասար միավորներով «Բավարիան» ու ՊՍԺ-ն

B խմբի գլխավոր խաղում միմյանց հետ մրցել են առաջատարները՝  «Բավարիան» ու ՊՍԺ-ն:  Երկրպագուները գոլառատ ու հետաքրքիր հանդիպման են ականատես եղել: Խաղի հաշիվն արդեն 8-րդ րոպեին բացել է Ռոբերտ Լեւանդովսկին, Կորանտեն Տոլիսսոն էլ դուբլի հեղինակ է դարձել: Փարիզյան ակումբի կազմում հաշիվը կրճատել է Կիլիան Մբապեն:

Հաղթանակի շնորհիվ  «Բավարիան» միավորներով հավասարվել է ՊՍԺ-ին, երկուսն էլ 15-ական միավոր ունեն, սակայն առաջին տեղով խմբային փուլը հաղթահարել է ֆրանսիական ակումբը: Այն 1-ին դիմակայությունում առավելության էր հասել 3:0 հաշվով:

«Ռոման» ու «Չելսին» կշարունակեն պայքարը

C խմբից պայքարը կշարունակեն «Ռոման» ու «Չելսին»: «Ռոման» Դիեգո Պերոտտի միակ գոլի շնորհիվ հաղթանակ է  տարել խմբի հետնապահ «Ղարաբաղի» նկատմամբ: «Չելսին» էլ 1:1 հաշվով է ավարտել «Ատլետիկոյի» դեմ խաղը: Առաջատարներն իրենց հաշվին 11-ական միավոր են գրանցել, բայց 1-ին տեղն իտալական ակումբն է զբաղեցրել:

«Ատլետիկոն» 7 միավորով 3-րդն  է ու ելույթները կշարունակի Եվրոպայի Լիգայում:

Ռեկորդային «Բարսելոնան» ու 2-րդ արդյունքով «Յուվենթուսը»

Խմբային վերջին խաղում «Բարսելոնան» «Նոու Կամպում» առավելության է հասել «Սպորտինգի» նկատմամբ: Կատալոնական ակումբը 2:0 հաշվով ուժեղ է եղել «Սպորտինգից»: Գոլերն իրենց հաշվին են գրանցել Պակո Ալկասարն ու Ժերեմի Մաթյոն:

Իր 11-րդ անընդմեջ հաղթանակի շնորհիվ թիմը ՉԼ-ում հերթական ռեկորդն է սահմանել:

D խմբում 2-րդ տեղը զբաղեցրել է Թուրինի «Յուվենթուսը», որը նույն հաշվով ուժեղ է եղել «Օլիմպիակոսից»: Այն «Բարսելոնային» 3 միավոր է զիջել ու 11-ով հաղթահարել խմբային փուլի արգելքը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին