Ապրիլ 26, 2024
8891 դիտում

Արթուր Պետրոսյան. Ազգերի լիգան անչափ կարեւոր է մեզ համար


Լուսանկարը` Photolure


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը խոստովանել է, որ նոյեմբերին կայացած երկու ընկերական խաղով սկսել են պատրաստվել Ազգերի լիգային:

Պետրոսյանը նշել է, որ 2018-ի սեպտեմբերից մեկնարկող մրցաշարը շատ կարեւոր է իրենց համար: Իսկ հունվարի 24-ին կայանալիք վիճակահանությանն ինքն անձամբ ներկա է լինելու:

«Մարտին ու հունիսին երկուական ընկերական հանդիպում ենք անցկացնելու: Կարծում եմ, որ սեպտեմբերին պատրաստ կլինենք ոչ միայն Ազգերի լիգային մասնակցելուն, այլ նաեւ խմբում առաջին տեղը գրավելուն»,- մարզչի խոսքերը փոխանցում է ՀՖՖ-ն:

Նա նշել է, որ փետրվարին ներկա է լինելու հայկական ակումբների հավաքներին, որպեսզի հետեւի հավաքականի թեկնածուներին: Մարտին այցելելու է արտերկիր ու զրուցի հայազգի ֆուտբոլիստներից մեկի հետ, որի անունը դեռ չի ցանկանում հայտնել. «Մինչեւ վերջնական պարզ չլինի՝ ցանկանո՞ւմ է նա միանալ ազգային թիմին, թե ոչ, ես անուն չեմ ասի»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին