Ապրիլ 26, 2024
exclusive
13454 դիտում

Լեւոն Պաչաջյանը հայ ֆուտբոլիստներին կօգնի տեղափոխվել Շվեդիա



Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը, որն այժմ հանդես է գալիս շվեդական «Լինշոպինգ Սիթիում», պատրաստվում է մի քանի հայ ֆուտբոլիստ ներկայացնել իր թիմի ղեկավարությանը:

«Նման մտքեր միշտ էլ եղել են, Իրանում հանդես գալու տարիներին էլ Վալերի Ալեքսանյանին ներկայացրի մեր ակումբին ու ամեն ինչ հաջող ստացվեց։ «Լինշոպինգ Սիթիի» ղեկավարությունը շատ լավ ընդունեց առաջարկս, որովհետեւ հիմա փորձաշրջան անցկացնելու ժամանակն է, ու եթե համապատասխան խաղացողներ լինեն, կընդգրկվեն թիմում»,- Mediamax Sport-ին ասել է ֆուտբոլիստը:

Նա արդեն կապ է հաստատել հայ մասնագետների հետ, ովքեր էլ երիտասարդ խաղացողներ կառաջարկեն։ Պաչաջյանը կփորձի այնպես անել, որ հնարավորինս շատ ֆուտբոլիստներ հայտնվեն թիմի ուշադրության կենտրոնում:

«Շվեդիան շատ լավ ցատկահարթակ է դեպի եվրոպական ավելի բարձրակարգ առաջնություններ։ Այստեղ կկարողանան առաջընթաց ունենալ ու հետագայում էլ ավելի բարձրակարգ ակումբ տեղափոխվել։ Բայց եթե նույնիսկ մնան ու բարձրակարգ ակումբներում խաղան, բավականին մեծ ձեռքբերում կլինի։ Շվեդիայում ֆուտբոլը վերելք է ապրում: Հուսամ՝ հաջողություն կգրանցեք այս ուղղությամբ»,- խոստովանել է կիսապաշտպանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին