Ապրիլ 29, 2024
10187 դիտում

Մոուրինյոն քննադատել է Մխիթարյանին, բայց այսօր նրան եւս մեկ շանս կտա


Լուսանկարը` REUTERS


«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կրկին խոսել է թիմի վերջին խաղերում Հենրիխ Մխիթարյանի բացակայության մասին:

«Դժգոհ եմ նրա ելույթներից, ու խոսքը 1-2 հանդիպման մասին չէ, այլ 4-5-ի: Մխիթարյանը մրցաշրջանի մեկնարկը շատ լավ է սկսել, սակայն հետո նրա խաղն աստիճանաբար վատացել է՝ նվազել են գոլերի քանակն ու արդյունավետ փոխանցումները, պրեսինգը, մրցակցից գնդակի խլումն ու սկսել է քիչ օգուտ տալ թիմին»,- մարզչի խոսքերը հաղորդում է theguardian.com-ը:

 

Մոուրինյոյի վկայությամբ, դրանք հենց այն գործողություններն են, որոնք պետք է կատարի նրա դիրքում հանդես եկեղ ֆուտբոլիստը:

 

«Դա բավական էր, որ ես մյուսներին խաղալու հնարավորություն տամ: Այս հանգստյան օրերին Մխիթարյանը կրկին շանս կստանա, ու պահեստայինների նստարանին այլ խաղացող կնստի: Կլինի՞ մեկնարկային կազմում, հաստատ չեմ կարող ասել, բայց նա կվերադառնա»,- ավելացրել է մարզիչը:

 

Այսօր ՄՅՈՒ-ն Անգլիայի առաջնությունում մրցելու է «Բրայթոնի» հետ:

 

Հայ կիսապաշտպանն այս մրցաշրջանում կարողացել է միայն 5 գոլային փոխանցման հեղինակ դառնալ: Վերջին անգամ նոյեմբերի 5-ին մասնակցել է «Չելսիի» դեմ խաղին ու փոխարինվել 62-րդ րոպեին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին