Ապրիլ 26, 2024
4976 դիտում

ՉԼ. Մեսսիի ռեկորդից մինչեւ «Յուվեի» անպարտելիությունն Իտալիայում


Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com


Չեմպիոնների լիգայի երեկվա հանդիպումները կրկին ապացուցեցին, որ ֆուտբոլային այս մրցաշարը միշտ հետաքրքիր ու լարված է անցնում:

Mediamax Sport-ն առանձնացրել է տուրի տարբերվող, անմոռանալի ու ռեկորդային իրադարձությունները:

«Բարսելոնա»-«Օլիմպիակոս» (3:1)

Լուսանկարը` uefa.com


Հանդիպման 42-րդ րոպեին, երբ դաշտից հեռացվեց Ժերար Պիկեն, 10 հոգով մնացած «Բարսելոնան» կարողացավ հաղթանակ տանել ու վաստակել ցանկալի երեք միավոր:

«Օլիմպիակոսի» պաշտպան Դիմիտրիս Նիկոլաուն այս խաղում երկու գոլի հեղինակ դարձավ՝ նախ գրավելով սեփական, իսկ վերջում նաեւ մրցակցի դարպասը:

Այս խաղը ռեկորդային էր Լիոնել Մեսսիի համար: Արգենտինացին եվրագավաթներում խփեց իր 100-րդ գոլը՝ Ռոնալդուից հետո դառնալով երկրորդ ֆուտբոլիստը, որը նման արդյունք է գրանցել: Ռոնալդուն այս պահին խփել է 113 գնդակ:

«Անդերլեխտ»-ՊՍԺ (0:4)

Լուսանկարը` uefa.com


Ֆրանսիացիները շարունակում են հաղթարշավը՝ այն էլ խոշոր հաշիվներով: Ունայ Էմերիի թիմը ՉԼ-ի երեք տուրում չի կրել ոչ մի պարտություն ու վաստակել է առավելագույն՝ 9 միավոր: Ավելին, ՊՍԺ-ն այդ խաղերում խփել է 12 գնդակ՝ սեփական դարպասը պահելով անառիկ:

Չնայած խոսակցություններին, թե Կավանին ու Նեյմարը չեն հաշտվում միմյանց հետ, նրանք կրկին հիանալի են համագործակցել՝ Մբապպեի ու Դի Մարիայի հետ դառնալով գոլերի հեղինակներ:

«Բավարիա»-«Սելթիկ» (3:0)

Լուսանկարը` uefa.com


2013 թվականին Չեմպիոնների Լիգայում հիանալի ելույթներից ու գավաթը նվաճելուց հետո Յուպ Հայնկեսը կրկին «Բավարիայի» գլխավոր մարզիչն է:

Մասնագետը կարողացել է հավատ ներշնչել իր սաներին ու վերադարձնել պայքարի մեջ: Խոշոր հաշվով հաղթանակ՝ 3:0: Մյուլլերի, Կիմիխի ու Հյումելսի գոլերին այս խաղում կարող էին հաջորդել նաեւ ուրիշները, սակայն «Սելթիկի» դարպասապահն ավելին անել չթողեց:

«Չելսի»-«Ռոմա» (3:3)

Լուսանկարը` uefa.com


Տուրի գոլառատ խաղը կայացավ Լոնդոնում: Մեկը մյուսի հետեւից գոլեր, փոփոխվող հաջողություններ ու վերջապես՝ ոչ-ոքի: Չնայած «Չելսին» հաղթում էր 2:0 հաշվով, ապա պարտվում 2:3 հաշվով, վերջում եղավ մարտական 3:3 հաշիվը:

Թիմերը մինչ այս ոչ մի պարտություն չեն կրել եւ շարունակում են պայքարել փլեյ-օֆֆ դուրս գալու համար:

 «Յուվենթուս»-«Սպորտինգ» (2:1)

Լուսանկարը` uefa.com


Այս խաղում խփված երեք գոլն էլ իտալացիների հաշվին է գրանցված: Խաղասկզբին Ալեքս Սանդրոյի ինքնագոլը շատ բան փոխեց «Յուվեի» մոտ, թվում էր, թե երեք միավոր վաստակել նրանց չի հաջողվի:

Սակայն 84-րդ րոպեին Մարիո Մանջուկիչի դիպուկ հարվածը հաղթանակ պարգեւեց «Յուվենթուիսն»: Թիմն արդեն 21 հանդիպում է սեփական հարկի տակ ՉԼ-ում չի կրում ոչ մի պարտություն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին