Ապրիլ 26, 2024
6515 դիտում

ՄՅՈւ-ն այսօր կմարզվի Լիսաբոնի «Էստադիու դա Լուշ» ստադիոնում


Լուսանկարը` manutd.com

Լուսանկարը` manutd.com

Լուսանկարը` manutd.com

Լուսանկարը` manutd.com

Լուսանկարը` manutd.com


«Մանչեսթեր Յունայթեդն» արդեն Լիսաբոնում է, որտեղ վաղը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում մրցելու է «Բենֆիկայի» հետ: Թիմի հետ մրցավայր է մեկնել նաեւ Հենրիխ Մխիթարյանը:

Այսօր ՄՅՈւ-ն մարզվելու է «Էստադիու դա Լուշ» ստադիոնում:

Անգլիական թիմը 6 միավորով A խմբի առաջատարն է, «Բազելն» ու ԲԿՄԱ-ն 3-ական միավոր ունեն, պորտուգալական ակումբ դեռ վաստակած միավոր չունի, սակայն հենց վերջինիս է Ժոզե Մոուրինյոն համարում իր թիմի ամենաբարդ մրցակիցը:

Ի դեպ, անգլիական լրատվամիջոցները գրում են, որ Մոուրինյոն բանակցում է  ՄՅՈւ-ի հետ ու կերկարաձգի պայմանագիրը միայն այն դեպքում, եթե աշխատավարձն ավելանա:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, հիմա նա տարեկան վաստակում է 15 մլն ֆունտ ստերլինգ: Պորտուգալացի մասնագետն ուզում է, որ իր աշխատավարձը համապատասխանի թիմի հաջողություններին ու ավելանա ձեռքբերումներին զուգահեռ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին