Մայիս 05, 2024
5898 դիտում

Լեհաստանի ընտրանուն Երեւանում կաջակցեն մոտ 1000 երկրպագուներ


Լուսանկարը` pzpn.pl


Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ադամ Նավալկան կարծում է, որ իրենց առաջադրանքը դեռ չեն կատարել, քանի որ չեն ապահովել ԱԱ-2018-ի ուղեգիր: Դրան հասնելու համար լեհերը պետք է հաղթեն առաջիկա խաղերում՝ հայերի դեմ Երեւանում ու սեփական հարկի տակ Մոնտենեգրոյին:

Լեհաստանը Հայաստանում հյուրընկալվելու է հոկտեմբերի 5-ին:

 

Երեկ երեկոյան Լեհաստանի ընտրանին հավաքվել է Վարշավայում ու առաջին մարզումն անցկացրել: Հատկապես մեծ ոգեւորությամբ են երկրպագուները դիմավորել հավաքականի ավագ Ռոբերտ Լեւանդովսկուն: Նա ինքնագրեր է բաժանել ու լուսանկարվել նրանց հետ:

 

Բոլորից ուշ թիմին միացել է դարպասապահ Լուկաշ Սպորուպսկին, նրա չվերթը հետաձգել են:

 

Լեհաստանի ընտրանին Երեւանում լինելու է հոկտեմբերի 4-ի առավոտյան: Այդ օրն էլ բաց մարզում է անցկացնելու հանրապետական մարզադաշտում:

 

Ինչպես հայտնում են լեհական լրատվամիջոցները, թիմին Երեւանում աջակցելու են մոտ 1000 երկրպագուներ:

 

Լեհաստանի ընտրանին E խմբի առաջատարն է 19 միավորով, 16-ական միավոր ունեն Մոնտենեգրոն ու Դանիան, Հայաստանը 6 միավորով 5-րդն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին