Ապրիլ 26, 2024
3974 դիտում

Մխիթարյան. Գոլային պահերի ժամանակ մեր բախտը բերում է


Լուսանկարը` Manchester United


«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծում է, որ իրենց բախտը գոլային պահեր ստղծելու առումով բերում է:

ՄՅՈՒ-ն Անգլիայի առաջնության 2-րդ տուրում 4:0 հաշվով առավելության է հասել «Սուոնսի Սիթիի» նկատմամբ: Մխիթարյանը 2 գոլային փոխանցում է կատարել:

 

«Հանդիպումը բարդ էր, հատկապես առաջին կեսում: Մենք կրքոտ էինք գործում: 2-րդ խաղակեսում նրանք եւս մեկ ֆուտբոլիստ ավելացրին պաշտպանությունում ու մեզ ավելի շատ տարածություն տվեցին: Թիմային ոգին իր գործն արեց»,-խոստովանել է Մխիթարյանը:

 

Առաջին տուրում էլ էին մանկունիացիները հաղթել 4:0 հաշվով, ու կրկին Մխիթարյանն աչքի էր ընկել 2 գոլային փոխանցմամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին