Ապրիլ 27, 2024
8028 դիտում

Մխիթարյան. ՄՅՈւ-ի ֆուտբոլիստները պետք է հաղթողի բնավորություն ունենան


Լուսանկարը` manutd.com


Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է ապացուցել, որ 2-րդ մրցաշրջանում էլ կարեւոր դեր է խաղալու «Մանչեսթեր Յունայթեդում»:

Հայ կիսապաշտպանը Sky Sports-ին ասել է, որ միշտ փորձում է օգտակար լինել ու հնարավորինս շատ գոլեր խփել:

«Մանչեսթեր Յունայթեդի» ցանկացած ֆուտբոլիստ պետք է հաղթողի բնավորություն ունենա: Եթե դու ՄՅՈւ-ում ես խաղում, պատրավոր ես հաղթել: Մենք այստեղ նրա համար չենք, որ «Մանչեսթերի» խաղացող համարվենք, այլ ցույց տանք մեր տաղանդը, գավաթներ հաղթենք ու լավագույնը դառնանք»,- ասել է Մխիթարյանը:

Նա նաեւ գովել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մուրինյոյին, նշելով, որ նա միշտ մտածում է խաղացողների մասին, մարզումների ժամանակ ուշադիր հետեւում նրանց: «Ու ես փորձում եմ ցույց տալ լավագույնն, ինչի ընդունակ եմ ու ապացուցել, որ պատրաստ եմ խաղալ»,- շեշտել է նա: 

Իսկ նորեկներ Ռոմելու Լուկակուի ու Վիկտորե Լինդելեֆեի մասին Մխիթարյանն ասել է հետեւյալը.

«Շատ ուրախ եմ, որ միացել են մեզ, նրանք հիանալի խաղացողներ են: Եթե ՄՅՈւ-ում են, ուրեմն բավական ուժեղ են: Մենք ամեն ինչ կանենք, որ շուտ հարմարվեն թիմում ու օգնեն մեզ հաղթել»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին