Ապրիլ 27, 2024
3162 դիտում

«Ամստերդամ Արենան» այսուհետ կկոչվի Յոհան Կրոյֆի անունով


Լուսանկարը` http://www.newyorker.com


Ամստերդամի քաղաքային իշխանությունները որոշել են փողոցներից եւ հրապարակներից մեկն անվանել լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրոյֆի պատվին:

Իր հերթին «Այաքսի» ղեկավարությունը հայտնել է, որ ակումբին պատկանող «Ամստերդամ Արենան» այսուհետ նույնպես կկրի Կրոյֆի անունը:

Կրոյֆը 9 անգամ դարձել է Հոլանդիայի, մեկ անգամ էլ՝ Իսպանիայի չեմպիոն: Որպես գլխավոր մարզիչ նա «Բարսելոնայի» հետ 4 անգամ հաղթել է Լա Լիգան, մեկ անգամ էլ տիրացել է Իսպանիայի գավաթին: Երեք անգամ արժանացել է Ոսկե գնդակ մրցանակին:

Կրոյֆը երկարատեւ հիվանդությունից հետո մահացել էր 2016 թվականին 69 տարեկան հասակում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին