Ապրիլ 26, 2024
3321 դիտում

Եթե «Ռեալն» այս մրցաշրջանում գավաթ չնվաճի, Զիդանը կհեռանա թիմից


Լուսանկարը` CNN


Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հնարավոր է հեռանա թիմից:

Եթե Արքայական ակումբը չկարողանա հաղթել Լա Լիգայում կամ էլ Չեմպիոնների Լիգայում, մարզիչը կլքի ակումբը:

Ինչպես հայտնում է իսպանական AS-ը, հնարավոր փոխարինողների թվում են Անտոնիո Կոնտեն, Մաուրիսիո Պոչետինյոն ու Յոահիմ Լյովը:

Իսպանիայի առաջնությունում ապրիլի 23-ին «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո են նման խոսակցություններ տարածվել: «Ռեալը» սեփական հարկի տակ զիջել է 2:3 հաշվով ու մրցաշարային աղյուսակում իջել 2-րդ հորիզոնական, սակայն մեկ խաղ պակաս է անցկացրել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին