Ապրիլ 27, 2024
2034 դիտում

Մարկոս Պիզելի. Ցանկանում ենք կրկին ցուցադրել մեր լավագույն խաղը


Լուսանկարը` PAN Photo


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին երկար ժամանակ հանդես է եկել Ղազախստանում:

Մարտի 26-ին Երեւանում ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարի Հայաստան-Ղազախստան խաղից առաջ նա պատմել է այնտեղ ձեռք բերած փորձի մասին:
 
«Երբ նոր էի տեղափոխվել Ղազախստան, շատ զարմացած էի ֆուտբոլի մակարդակից, 4-5 իրապես ուժեղ թիմեր կային: «Աստանան» ապացուցեց, որ ակումբային ֆուտբոլի մակարդակը Ղազախստանում բավականին բարձր է՝ երկու տարի անընդմեջ նվաճելով Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի խմբային մրցաշարերի ուղեգիր»,- ՀՖՖ կայքին ասել է նա:

Ղազախստանի ընտրանու կազմում մոտ 5 ֆուտբոլիստներ կան, որոնց հետ Պիզելին խաղացել է «Ակտոբեում»:

«Մենք շատ մոտիվացված ենք ու ցանկանում ենք կրկին ցուցադրել մեր լավագույն խաղը: Արթուր Պետրոսյանը նույնպես ուզում է վերադարձնել մեր հավաքականի լավագույն խաղը: Կարծում եմ՝ Ղազախստանն արդեն ապացուցել է, որ ուժեղ թիմ է՝ նախորդ խաղում ոչ-ոքի ավարտելով հանդիպումը Լեհաստանի հավաքականի հետ: Ինձ թվում է, որ փոքր մանրուքները կարող են որոշիչ դառնալ ղազախների հետ դիմակայությունում»,- ավելացրել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին