Ապրիլ 26, 2024
3474 դիտում

Մխիթարյանը այցելել է Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն


Լուսանկարը` ffa.am


Հենրիխ Մխիթարյանը բարեգործական այց է կատարել Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն:

Ֆուտբոլիստն անցել է Մանկական արյունաբանական կլինիկայի հիվանդասենյակներով եւ հանդիպել հիվանդ երեխաների հետ:

Ապա Մխիթարյանը զրուցել, խաղացել ու նվերներ է հանձնել երեխաներին, իսկ նրանք վերջինիս նվիրել են իրենց պատրաստած պաստառը եւ կատարել իրենց մշակած երգը:

Մխիթարյանը հույս է հայտնել, որ իր այցով կկարողանա փոքրիկ ներդրում ունենալ երեխաների հոգեբանական վիճակի բարելավման եւ ապաքինման հարցում: «Երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք եւ պայքարեք ձեր նպատակների համար»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ՀՖՖ-ի կայքը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին