Մայիս 05, 2024
3021 դիտում

ՄՅՈւ-ն Գավաթի 1/4 եզրափակչում է. Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստ


Լուսանկարը` manutd.com

Լուսանկարը` manutd.com

Լուսանկարը` manutd.com

Լուսանկարը` manutd.com

Լուսանկարը` manutd.com

Լուսանկարը` manutd.com

Լուսանկարը` manutd.com

Լուսանկարը` manutd.com

Լուսանկարը` manutd.com


«Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է եկել Անգլիայի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ: Արտագնա խաղում «Յունայթեդը» 2:1 հաշվով դժվարին հաղթանակ է տարել «Բլեքբերնի» նկատմամբ:

Մրցակիցը հաշիվը բացել է 17-րդ րոպեին, Մոուրինյոյի սաներից 10 րոպե է պահանջվել այն հավասարեցնելու համար: Գոլն իր հաշվին գրանցել է Մարկուս Ռեշֆորդը: Հաղթական գնդակն էլ փոխարինման մտնելուց հետո խփել է Զլատան Իբրահիմովիչը:

Հենրիխ Մխիթարյանը, որը նախորդ հանդիպումը բաց էր թողել հիվանդության պատճառով, թիմի հիմնական կազմում էր: Մխիթարյանը գոլային փոխանցում է կատարել ու ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող:

«Մեր տղաներն իսկապես հիանալի էին գործում,անհանար էր ավելի լավ խաղ ցույց տալ: Ինձ համար լավագույնը Էշլի Յանգն էր, նա պարզապես հրաշալի էր խաղում: Հանդիպումը դժվար ստացվեց մեզ համար, բայց կարեւոր գոլ խփեցինք ու հաղթեցինք»,-խաղից հետո խոստովանել է Ժոզե Մոուրինյոն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին