Ապրիլ 28, 2024
3267 դիտում

Բերիշա. Հայաստանի դեմ խաղում մեզ կբավարարի միայն հաղթանակը


Էտրիտ Բերիշան
Էտրիտ Բերիշան

Լուսանկարը` superscommesse.it


Ալբանիայի ազգային հավաքականի դարպասապահ Էտրիտ Բերիշան խոստովանել է, որ Հայաստանի դեմ խաղն անչափ կարեւոր է իրենց համար:

«Մեր ողջ թիմը կենտրոնացած է այս խաղի վրա ու անելու է ամեն ինչ, որպեսզի երեք միավոր վաստակի: Սերբիայի խաղում որակազրկվելուց հետո մենք այլեւս սխալվելու իրավունք չունենք: Միակ արդյունքը, որը կարող է մեզ բավարարել՝ հաղթանակն է»,- Բերիշայի խոսքերը մեջբերում է lazionews24.com-ը:

ԵՎՐՈ-2016-ի ընտրական փուլի Ալբանիա- Հայաստան հանդիպումը կայանալու է մարտի 29-ին Էլբասան քաղաքում: Ընտրական I խմբում Ալբանիան զբաղեցնում է 3-րդ տեղը, իսկ Հայաստանը՝ վերջին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին