Ապրիլ 26, 2024
2373 դիտում

Մանուել Պետրոսյանը գլխավորում է Ռիգայի մրցաշարը


Լուսանկարը` Մեդիամաքս


Ռիգայում շարունակվում է շախմատի միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացնող գրոսմայստերները շարունակում են հաջող ելույթները:

Մանուել Պետրոսյանը 3-րդ տուրում կրկին հաղթանակ է տարել՝ առավելության հասնելով Յուրի Կրուպենսկու (Էստոնիա) նկատմամբ: Պետրոսյանը 3 հնարավորից վաստակել է նույնքան միավոր ու գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Երեկ հաղթանակ է տարել նաեւ Ռոբերտ Հովհաննիսյանը, իսկ Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի է խաղացել: Նրանք իրենց ակտիվում ունեն 2,5-ական միավոր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին