Ապրիլ 26, 2024
3766 դիտում

Լեւոն Արոնյանը Ջիբրալթարի մրցաշարի առաջատարներին զիջում է կես միավոր


Լուսանկարը` gibchess.com


Ջիբրալթարում ընթացող միջազգային փառատոնի ավարտին 2 տուր է մնացել:

Երեկ կայացել են 8-րդ տուրի հանդիպումները: Այս անգամ Լեւոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Գրիգորի Օպարինի (Ռուսաստան) հետ:

Լիլիթ Մկրտչյանն էլ պարտություն է կրել Շարդուլ Գագարեից (Հնդկաստան):

Արոնյանն իր միավորների քանակը հասցրել է 6-ի ու առայժմ ընթանում է 11-րդ հորիզոնականում: Առաջատար երկյակին ավելացել են եւս 2 շախմատիստներ:

6,5-ական միավոր ունեն արդեն Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Ռիչարդ Ռապորտը (Հունգարիա) եւ Դանիիլ Դուբովը (Ռուսաստան):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին