Հայաստանի շախմատի հավաքականի երկրորդ համար Սերգեյ Մովսիսյանը որոշել է այս տարի հանդես չգալ թիմի կազմում:
Ինչպես Mediamax Sport-ի թղթակցին հայտնել է շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, գրոսմայստերը, որը վերջին շրջանում ոչ հաջող ելույթներ է ունեցել, որոշել է մեկ տարով դադար վերցնել:
Այսօր կայացել է Հայաստանի առաջնության վիճակահանությունը, որի ժամանակ էլ հայտնի է դարձել այս լուրը: Առաջնության մասնակից շախմատիստները փորձել են ճշտել, թե Մովսիսյանի փոխարեն ո՞վ է հանդես գալու հավաքականի կազմում:
«Հայաստանի չեմպիոնը կհամալրի թիմի կազմը: Իսկ թե ով կլինի չորրորդ անդամը, դեռ հայտնի չէ: Կարծում եմ, մինչեւ մայիս ֆեդերացիան որոշում կկայացնի: Հաշվի կառնվեն ինչպես շախմատիստների ցույց տված արդյունքները, այնպես էլ անհատական վարկանիշները»,-ասել է Լպուտյանը:
Շախմատիստները նաեւ տեղեկություն ունեն, որ հնարավոր է թիմ վերադառնա ՖԻԴԵ-ի աղյուսակում ավելի բարձր դիրքեր ունեցող Վլադիմիր Հակոբյանը: Այդ դեպքում ինքնըստինքյան կորոշվի թիմի կազմը:
«Վլադիմիրի վերադարձը քիչ հավանական է»,-այսպես է պատասխանել նրանց հարցին Լպուտյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: