Ապրիլ 26, 2024
11962 դիտում

ԵԱ. Լեւոն Արոնյանն 1-ին խաղատախտակի վրա ոսկե մեդալ է նվաճել


Լուսանկարը` euroteams2017.com

Լուսանկարը` euroteams2017.com

Լուսանկարը` euroteams2017.com

Լուսանկարը` euroteams2017.com

Լուսանկարը` euroteams2017.com

Լուսանկարը` euroteams2017.com


Կրետե կղզում ավարտված Եվրոպայի շախմատի թիմային առաջնությում Հայաստանի հավաքականները չեն կարողացել պայքարել մեդալների համար:

Վերջին տուրում տղամարդկանց թիմն առանց Լեւոն Արոնյանի 2:2 հաշվով է ավարտել հանդիպումը Սերբիայի հետ: ՖԻԴԵ-ի 2-րդ համարն 1-ին խաղատախտակի վրա լավագույն արդյունքն է ցույց տվել ու ոսկե մեդալ նվաճել: Գաբրիել Սարգսյանն էլ 3-րդ խաղատախտակի վրա արծաթե մեդալակիր է դարձել:

10 միավորով թիմը զբաղեցրել է 12-րդ տեղը: Հաղթողի կոչումը 14-ով նվաճել է Ադրբեջանի ընտրանին: Նույնքան միավորով արծաթե մեդալակիր է դարձել Ռուսաստանը:

Կանանց հավաքականը 0,5:3,5 հաշվով զիջել է Եվրոպայի նորընծա չեմպիոն Ռուսաստանի ընտրանուն: Ռուս շախմատիստուհիները 17 միավոր են վաստակել: Հայաստանի կանանց ընտրանին 11 միավորով ելույթն ավարտել է 9-րդ տեղում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին