Մայիս 08, 2024
exclusive
12284 դիտում

Արշակ Պետրոսյան. Եվրոպայի առաջնությունը մեզ համար հեշտ չի լինելու


Լուսանկարը` grandchesstour.org


Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հոկտեմբերի 14-ից հավաք է անցկացնում Ծաղկաձորում՝ պատրաստվելով Եվրոպայի առաջնությանը:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում թիմի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանն ասել է, որ տղաները լավ են տրամադրված առաջիկա մրցաշարին:

«Մարզումային ծրագիրը ֆիզիկական ու զուտ շախմատային է: Առավոտյան սպորտային մարզումներն են, իսկ օրվա երկրորդ կեսից սկսում ենք աշխատել շախմատային վերլուծությունների վրա: Շուրջ երկու տարի է մենք թիմային առաջնության չենք մասնակցել, սակայն բոլորս էլ լավ ենք տրամադրված: Բնականաբար, հեշտ մրցաշար չի լինելու, հավաքվելու են ուժեղագույն թիմերը»,- ասել է Պետրոսյանը:

Թիմի չորս անդամ հնաբնակ են. Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանն ու Հրանտ Մելքումյանը երկար տարիներ է ելույթ են ունենում հավաքականում: Իսկ այս տարվա Հայաստանի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանն առաջին անգամն է ընդգրկվել կազմում. « Հովհաննեսը շատ լավ տղա է, ճիշտ ու արագ հաշվարկներ է կատարում: Տեսնենք, թե ինչպես կդրսեւորի իրեն»:

Հայաստանի հավաքականը Կրետե կմեկնի հոկտեմբերի 26-ին, իսկ արդեն 27-ից նոյեմբերի 7-ը կմասնակցի Եվրոպայի թիմային առաջնությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին