Մայիս 20, 2024
1144 դիտում

ՉԼ-ի 2-րդ կիսաեզրափակչին ընդառաջ․ «Ռեալ»-ի ու «Բավարիա»-ի սպասված հանդիպումը


Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA


Չեմպիոնների լիգայի եզրափակչի մյուս ուղեգիրը կվիճարկվի այսօր, երբ Մադրիդում միմյանց դեմ մրցեն «Ռեալ»-ը եւ «Բավարիա»-ն։


Թիմերի միջեւ կայացած առաջին դիմակայությունն ավարտվել է 2։2 հաշվով եւ այսօրվա խաղը որոշիչ կլինի նրանցից յուրաքանչյուրի համար։

Լուսանկարը` UEFA


Նվաճելով Իսպանիայի չեմպիոնական տիտղոսը՝ «Ռեալ»-ը լավ հնարավորություն ունի այս շաբաթն, իսկապես, պատմական դարձնելու։ Դանի Կարվախալը որակազրկումից հետո վերադարձել է, իսկ Կառլո Անչելոտին կազմի հետ կապված խնդիրներ այս պահին չունի։ «Սանտյագո Բերնաբեու»-ի մթնոլորտը չափազանց հիանալի է լինելու, այնպես որ, նման հանդիպումը բաց թողնել չարժե։

Կառլո Անչելոտի

«Ես միշտ գերվստահ եմ, որովհետեւ մենք Մադրիդի «Ռեալ»-ն ենք։ Ունեմ լավագույն կազմը, որն անցկացնում է հիանալի մրցաշրջան։ Կանենք հնարավորը, որպեսզի դուրս գանք հերթական եզրափակիչը։ Դժվար է, բայց պատրաստ ենք դրան»։

Լուսանկարը` UEFA


Բախվելով այն խնդրին, որ 2012 թվականից հետո առաջին անգամ կարող է մնալ առանց մրցանակի, «Բավարիա»-ն անելու է ամեն ինչ, որպեսզի հասնի հաղթանակի։ Մրցաշրջանի եվրոպական ակումբային կարեւոր գավաթը վերջին հույսն է, որ կարող է ուրախություն պարգեւել գերմանական թիմին ու վերջինիս երկրպագուներին։ Մյունխենում մրցակիցների հնարավորությունները հավասար են գնահատում ու նշում, որ ողջ ուժերը ներդնելու են հաղթանակ գրանցելու համար։

Թոմաս Տուխել

«Կարծում եմ, որ դիմակայությունը փուլերով կընթանա՝ թիմերին ստիպելով ցուցաբերել համբերություն։ Լարված ու պայքարով լի կստացվի, հաջողությունը եւ ուժերի ճիշտ բաշխումը եւս պետք կգան»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին