Ապրիլ 26, 2024
7690 դիտում

Ջերմուկում մեկօրյա հանգստից հետո վերսկսվել է Եվրոպայի Գրան Պրին


Լուսանկարը` tournaments.chessacademy.am


Հանգստյան օրից հետո Ջերմուկում վերսկսվել է Եվրոպայի պատանեկան Գրան Պրին, կայացել է 7-րդ տուրը:

Մրցաշարի առաջատար ուկրաինացի Կիրիլ Շեւչենկոն տոնել է 6-րդ հաղթանակը, այս անգամ նա ուժեղ է եղել Արսենի Նեստերովից:

Արամ Հակոբյանն ուժեղ է եղել Թոր Ֆրեդրիկ Կաասենից, իսկ Շանթ Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել Վյաչեսլավ Զարուբիցկու հետ:

7-րդ տուրից հետո 6,5 միավորով աղյուսակը շարունակում է վստահորեն գլխավորել Շեւչենկոն: Արամ Հակոբյանն իր ակտիվում ունի 6 միավոր ու 2-րդ հորիզոնականում է: Շանթ Սարգսյանն էլ  5,5 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին