Ապրիլ 26, 2024
8689 դիտում

Ջերմուկի Գրան Պրիի առաջատարը Կիրիլ Շեւչենկոն է


Լուսանկարը` tournaments.chessacademy.am


Ջերմուկում կայացել է Եվրոպայի պատանեկան Գրան Պրիի 5-րդ տուրը:

Մրցաշարի 3 առաջատարներից հաղթել է միայն Կիրիլ Շեւչենկոն: Նա ուժեղ է եղել  Կիրիլ Շուբինից::

Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի արդյունքով: Մրցաշարում 3-րդ հաղթանակն է տոնել Մամիկոն Ղարիբյանը:

5-րդ տուրից հետո 4,5 միավորով աղյուսակը կրկին միանձնյա գլխավորում է Ուկրաինան ներկայացնող Շեւչենկոն: Հակոբյանը եւ Սարգսյանն իրենց ակտիվում 4-ական միավոր ունեն ու կիսում են 2-3-րդ հորիզոնականները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին