Ապրիլ 26, 2024
9723 դիտում

Մագնուս Կարլսենն այս տարի 1-ին անգամ մրցաշարի հաղթող է դարձել


Լուսանկարը` iominternationalchess.com


Անգլիական Մեն կղզում ավարտված շախմատի միջազգային մրցաշարի հաղթողն Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն (Նորվեգիա) է: Այս տարի նա առաջին անգամն է հաղթանակ գրանցել:

Կարլսենն 9 տուրում 7,5 միավոր է վաստակել ու ելույթն ավարտել 1-ին տեղում: 7-ական միավորով 2-3-րդ տեղերն են կիսել Վիշվանաթան Անանդն (Հնդկաստան) ու Հիկարու Նակամուրան (ԱՄՆ):

Հայաստանի հավաքականի անդամներ Սերգեյ Մովսիսյանն ու Գաբրիել Սարգսյանը 6-ական միավորով ելույթներն ավարտել են 16-րդ ու 19-րդ տեղերում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին