Ապրիլ 26, 2024
10368 դիտում

Լեւոն Արոնյանը Սենթ-Լուիսի կայծակնային մրցաշարի հաղթողն է


Լուսանկարը` grandchesstour.org


Լեւոն Արոնյանն անգերազանցելի է եղել Սենթ-Լուիսում: Նա նախ արագ շախմատի մրցաշարում է առաջինը եղել, ապա նվաճել կայծակնային մրցաշարի հաղթողի կոչումը:

Հայ գրոսմայստերը 18 տուրերում վաստակել է 24,5 միավոր ու անհասանելի դարձել մրցակիցների համար: 2-րդ տեղը զբաղեցրած Սերգեյ Կարյակինը նվաճել է 21,5 միավոր:

 

Արոնյանը վերելքով է անցկացրել նաեւ բլիցի 2-րդ մրցութային օրը`հաղթանակներ տանելով Լե Կուանգ Լիեմի, Յան Նեպոմնյաշնիի, Ֆաբիանո Կարուանայի ու Լենիեր Դոմինգեսի նկատմամբ:

 

Ոչ-ոքի են ավարտվել պարտիաները Գարի Կասպարովի, Վիշվանաթան Անանդի, Սերգեյ Կարյակինի ու Հիկարու Նակամուրայի հետ:

 

Իսկ միակ պարտությունը եղել է Դավիթ Նավարայից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին