Ապրիլ 26, 2024
9823 դիտում

Գրիգորյան-Պետրոսյան պարտիան ավարտվել է ոչ-ոքի


Լուսանկարը` Մեդիամաքս


Միկել Կաստելլայի հուշամրցաշարում, որն ընթանում է Իսպանական Բադալոնայում, երեկ կայացել են 6-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի ներկայացուցիչներ Կարեն Գրիգորյանն ու Տիգրան Պետրոսյանը մրցել են միմյանց դեմ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի:

Նրանք այժմ ունեն 5-ական միավոր: Գրիգորյանը լրացուցիչ ցուցանիշներով 2-րդն է, իսկ Պետրոսյանը՝ 3-րդ: Առաջատար Պաբլո Էրերրայից (Չիլի) հետ են մեկ միավորով:

Մրցաշարում հանդես են գալիս 143 շախմատիստ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին