Ապրիլ 26, 2024
4889 դիտում

Grenke Chess Classic-ի հաղթողը Լեւոն Արոնյանն է


Լուսանկարը` londonchessclassic.com


Բադեն-Բադենում ընթացող Grenke Chess Classic մրցաշարն ավարտվելու է այսօր, սակայն մեկ տուր առաջ հաղթողի կոչումը նվաճել է Լեւոն Արոնյանը:

Վեցերորդ տուրում հայ շախմատիստն առավելության է հասել Հոու Յիֆանի (Չինաստան) նկատմամբ ու հինգ միավորով անհասանելի դարձել մյուս մրցակիցների համար:

 

Արոնյանը, որը վերջին շրջանում չէր կարողանում հաղթել խոշոր մրցաշարերում, վերջապես հիանալի հանդիպումներ է անցկացնել: Նա չի կրել ոչ մի պարտություն ու, անկախ վերջին տուրում Ֆաբիանո Կարուանայի (ԱՄՆ) դեմ պարտիայի արդյունքից, ելույթն ավարտելու է առաջին տեղում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին